Տաթէ Հարությունյան – Հիմնադիր
Sholla: Պատմությունը
Փոքր տարիքից բնազդներն ուղղորդեցին նրան դեպի բնություն և մոտեցրին դրա ամբողջ կախարդական գեղեցկությանը, ձեռագործության և ստեղծագործելու նկատմամբ սերն ուղղորդեց նրան ստեղծելու առանձնահատուկ զարդերի մի շարք։
Բրենդի հիմնադիր Տաթէ Հարությունյանը վստահում է իր ենթագիտակցությանը և յուրաքանչյուր զարդի մասնիկներն ու գույները համադրում է այնպես, որ բնական քարերը, փայլփլուն բյուրեղներն ու յուրահատուկ փոքրիկ մասնիկները գտնում են իրենց տեղը հեղինակի ձեռքերում։
Sholla: Ապրանքանիշը
Ստեղծվել է 2013 թ.-ին: Ամբողջ շարքը ներառում է բացառապես բնական քարեր, բնական քարերից մշակված բյուրեղներ, տարբեր մետաղական դետալներ, թելեր և զանազան այլ նյութեր: Զարդերն ամբողջությամբ ձեռագործ են, այդ թվում՝ ակնոցի կախազարդերը, ապարանջանները, վզնոցները, բանալիների շղթաները, մազակալերը, ձեռնոցները և նույնիսկ գլխարկները: Սերը և ստեղծագործելու նկատմամբ կիրքը հիմնական բաղադրիչներն են, որոնք SHOLLA ապրանքանիշն այդքան բացառիկ են դարձնում։
Sholla: Առաքելությունը
Կյանքը կարճ է, օրերը՝ ձանձրալի, իսկ գույներն ուրախություն են հաղորդում։
Գունավորիր կյանքդ։ Դարձրու առաձնահատուկ SHOLLA զարդերի օգնությամբ։