Զարդերի խնամքը
Որպեսզի զարդերը չվնասվեն, ՀԱՆԵՔ դրանք այնպիսի գործողություն անելուց, որի ժամանակ զարդերը կարող են շփվել քիմիական նյութերի կամ կոպիտ մակերեսների հետ։ Կանխեք զարդերի շփումը կոսմետիկայի, քիմիական տարրերի, օծանելիքների, լոսյոնների, մազի լաքի և նմանատիպ այլ նյութերի հետ։ ՄԻ ԿՐԵՔ զարդերը լողավազանում, քանի որ քլորը կարող է ռեակցիա առաջացնել զարդերում օգտագործված մետաղական մասնիկների և թանկարժեք քարերի հետ շփումից։ Լոգանքից առաջ նույնպես ՀԱՆԵՔ զարդերը, քանի որ օճառը կարող է սպիտակ շերտ առաջացնել զարդերի վրա։